Քաղաքացի Հմայակ Հովհաննիսյանին
Ի պատասխան Ձեր 10.07.2014թ. դիմումի՝ հայտնում ենք, որ նշյալ գործի մանրամասն՚երը քննելուց հետո կայացրել ենք «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու մասին» որոշում։
Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝ Պաշտպանն իրավասու է մարդու իրավունքների մասին տեղեկատվության ուսումնասիրության արդյունքների հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ։ Առաջնորդվելով օրենքի այդ հոդվածով՝ ուղարկել ենք մի շարք գրություններ համապատասխան պետական մարմնին, որտեղից, սակայն, միջոցներ չեն ձեռնարկվել միջնորդության մեջ նշված խախտումները վերացնելու ուղղությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով՝ կարող ենք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մեր միջնորդությանը չպատասխանած պետական մարմնի վերաբերյալ հատուկ տեղեկություն. արդյունքում հրապարակել ենք «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու մասին» որոշումը։
Կարդացեք նաև
Տեղեկացնում ենք, որ խախտումը վերացնելու կապակցությամբ արդեն իսկ իրականացրել ենք օրենքով սահմանված մեր բոլոր լիազորությունները։
Հարգանքով՝ Կ. Անդրեասյան