Այս օրերին «Կարգին» ստուդիայի և «Էսքիզ» ստուդիայի ստեղծագործական թիմը նկատելի ակտիվության մեջ է. նկարահանումներ, գործուղումներ և ակտիվ շրջագայություններ: Ավելին, խոսակցություններ կան, որ շատ շուտով եթեր է վերադառնալու Հայկ Մարությանը՝ նույն ինքը՝ պրոդյուսեր, սցենարիստ, հումորիստ և դերասան Կարգին Հայկոն, ով տևական ժամանակահատված է չի մասնակցում հայկական հեռուստատեսային նախագծերին:
Տեղեկությունը ճշտելու համար orer.am-ը զրուցեց սիրված դերասանի հետ, ով հաստատեց, որ իր ստեղծագործական թիմը այս պահին ակտիվ աշխատում է: «Այն, ինչ առաջիկայում մատուցելու ենք մեր հասարակությանը՝ աննախադեպ է Հայաստանում»,- ասաց Հայկ Մարությանը: Թե ինչ նախագծի մասին է խոսքը՝ դերասանը հրաժարվեց մեկնաբանել: «Այդ մասին՝ հաջորդ դասին»,- կատակեց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում