Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ հայտարարություն կանի. Ջեյմս Ուորլիք

Հուլիս 23,2014 17:21

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հետ քննարկելու են Ղարաբաղի հակամարտության կարգավորման և վերջին շրջանում սահմանում ստեղծված լարվածության հարցերը:

«Մեկնում եմ Վիեննա Մինսկի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացնելու Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի մասին: Վերջին շրջանում տեղի ունեցած բռնության վերաբերյալ համանախագահներն այսօր հանդես կգան հայտարարությամբ», – հուլիսի 23-ին Թվիթերի իր էջում գրել է Ուորլիքը, սակայն չի նշել, թե կոնկրետ ինչ բռնության մասին է խոսքը:

Հուլիսի 22-ին Մինսկի խմբի համանախագահները Բրյուսելում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031