Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանը պաշտպանության միջոց խնդրեց դատարանից (Տեսանյութ) 

Հուլիս 23,2014 16:48

Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով Կոտայքի մարզի դատարանում, մինչ վկաների հարցաքննությունը, հայտարարությամբ հանդես եկավ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա դիմելով դատավորին՝ ասաց, որ նախորդ դատական նիստին իր հասցեին սպառնալիքներ հնչեցրեցին տուժողները եւ որ դատարանը բավարարվեց միայն նրանց 4 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Պաշտպանն ասաց, որ տուժող Արթուր Հակոբյանը ոչ միայն շարունակել է դատարանից դուրս իր հասցեին հնչեցնել սպառնալիքներ, այլ մեքենայով կտրելով իր մեքենայի ճանապարհը, գլուխը պատուհանից դուրս հանելով՝ դարձյալ սպառնացել է: «Եթե ես ժամանակին չարգելակեի իմ մեքենան, ապա հնարավոր էր՝ մեր մեքենաները բախվեին»,- ասաց նա:

PrevPhoto
NextPhoto

Ըստ պաշտպանի, տուժողների գործողությունները կապված են իր մասնագիտական գործունեության հետ: Պաշտպանը խնդրեց պաշտպանության միջոց՝ համաձայն օրենքի, կիրառել իր եւ ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց կիրառել պաշտպանության միջոց՝ գրավոր նախազգուշացման միջոց: Տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյաններից մյուս դատական նիստին կվերցվի համապատասխան ստորագրություններ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ի դեպ, Aravot.am-ի տեսախցիկը արձանագրել էր նախորդ նիստի փաստաբանին սպառնացող մեկ այլ անձի, որի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու համար դատարանը կդիմի ոստիկանության Կոտայքի մարզային վարչությանը: Կոշտ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Վարդան Պետրոսյանը:

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031