Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց նաեւ ավագ ոստիկան, տուժող Էվրիկ Լիոնսկին:
Երբ սկսեց պատմել իրադարձությունների հաջորդականությունը, նշեց, որ երթը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին, նրան ուղղեցին՝ նոյեմբերի:
Այս ոստիկանը փոքր ինչ անտեղյակ էր իրադարձություններին, քանի որ գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր՝ չգիտեմ:
Օրինակ, հարցին, թե տեսե՞լ է , թե ոստիկան Գեղամ Խաչատրյանն ինչպես էր քաշում Շանթ Հարությունյանի թեւից, ասաց տեսել ՝ ինչպես էր բռնել Շանթի ձեռքից, բայց չի տեսել հետո ինչ է արել:
Կարդացեք նաև
Հարցին դեպքից հետո քանի օր անց եք այցելել հիվանդանոց տուժող Գեղամ խաչատրյանին տեսակցելու, նա չհիշեց: Նա այդպես էլ չհիշեց ում հետ էր այցելել:
Հարցին ինչի մասին եք զրուցել հիվանդանոցում, ասաց՝ չգիտեմ:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանն էլ հետաքրքրվեց ՝ ինչպե՞ս եք տուժել, ասաց.« Սկսել եմ հազալ, աչքերս են ցավել»:
Ոստիկանի հարցաքննությունն ավարտվեց՝ Ալեք Պողոսյանի՝ «Թուրքեր կա՞ն ձեր ստորաբաժանում ծառայող» հարցով:
Վերջում ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն էլ շնորհակալություն հայտնեց, որ ոստիկանն իրենց այդքան ուրախացրեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ