Ծաղկաձորում ընթացող «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլն առանց վնասվածքների չի անցնում: Լավ է, որ դրանք լուրջ չեն:
Մրցումների սկզբից մինչեւ վերջ մարզադաշտում հերթապահող Ծաղկաձորի ամբուլատորիայի սպասարկող ընտանեկան բժիշկ Արթուր Գալստյանը Aravot. am-ին ասաց. «Չնայած սա ընտանիքների մակարդակով սիրողական մրցույթ է, բայց վնասվածքներն այստեղ էլ անխուսափելի են: Ամեն ինչ էլ պատահում է. քերծվածքներ, մկանային ձգումներ, հուզմունքից, արեւի ազդեցությունից վատ զգալ, բարձրադիր գոտում ճնշման հետ կապված խնդիրներ: Դրա համար էլ մենք այստեղ ենք: Բայց ամեն բան նորմայի սահմաններում է: Լավ է, որ լուրջ դեպքեր չկան: Հուսով ենք, որ չեն էլ լինի, չնայած ամեն ինչի էլ պատրաստ ենք»:
Մասնագետի խոսքերով, վնասվածքների մեծ մասը մասնակիցների անփորձության, առաջադրվող վարժությունը ճիշտ չկատարելու, լարվածության ու հուզմունքի հետեւանք է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ