Ծաղկաձորի մարզաբազայում այսօր ավարտվում է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014 մրցույթի եզրափակիչ փուլի եւս երկու մրցաձեւ:
Առավոտյան հերթում չորս տարիքային խմբերի մարզական ընտանիքները պայքարեցին ցատկ տեղից մրցաձեւում եւ որոշեցին բոլոր հաղթողներին եւ մրցանակակիրներին: Իսկ երեկոյան կտրվի խաղային փոխանցավազք 30 մետր մրցաձեւի մեկնարկը, որը նոր դիսցիպլին է մրցույթում եւ կազմակերպիչների ու մասնակիցների համոզմամբ ավելի հետաքրքիր է ու բազմաբովանդակ է դարձնելու պայքարը: Որոշ մրցաձեւերի փոփոխությունն ու նոր տարրերով համալրելը դրական են գնահատում մեզ հետ զրուցած ընտանիքների մեծ մասը:
Այսօր Ծաղկաձոր ժամանեցին նաեւ հաշմանդամ ունեցող ընտանիքները, որոնք վաղվանից պայքարի մեջ կներգրավվեն իրենց ծրագրով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ