Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ սիրիահայ իր գործը դրեց Հայրենիքում

Հուլիս 23,2014 15:47

Հուլիսի 22-ին Արամի 70 հասցեում բացվեց սիրիահայ գործարարներ Գևորգ և Աննա Իգնատոսյանների հագուստի մաքրման սրահը (https://www.verde.am): Բացման արարողությանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շնորհավորեց սիրիահայ երիտասարդ ընտանիքին հայրենիքում սեփական գործ սկսելու առիթով: Նա մասնավորապես ասաց. ՙ«Վստահ եմ, որ ձեր հիմնած «Վերդե» մաքրման սրահի կողմից մատուցվելու են բարձորակ ծառայություններ, քանի որ դուք հայրենիք եք բերել ձեր մասնագետների 20 տարվա փորձն ու սիրիահայի՝ բիզնես զարգացնելու հմտությունները: Ձեր ներդրած նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, համագործակցությունը իտալական և գերմանական ճանաչված ընկերությունների հետ հնարավորություն կտան պատշաճ ծառայություններ մատուցելու ձեր հաճախորդներին: Եվ ուրախալին այն է, որ «Վերդե»-ում աշխատելու են և՛ սիրիահայ և՛ հայաստանցի մասնագետները, հավատում եմ, որ ձեր հաճախորդները միշտ գոհունակությամբ կհեռանան և առաջիկայում ձեր ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան նաև Հայաստանի մարզերում: Շնորհակալ եմ Գևորգից և Աննայից, բոլոր այն հրաշալի, բանիմաց ու գործունյա սիրիահայերից, ովքեր Հայաստան բերեցին բիզնես զարգացնելու նոր, արդյունավետ մշակույթ, առողջ մրցակցային մթնոլորտ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031