Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով անտեսանելի թանկացումները շատանում են»

Հուլիս 23,2014 15:31

Օգոստոսի մեկից՝ էլեկտրաէներգիայի սակագնի տասը տոկոս թանկացումը, ինչպես բոլոր զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում, մեծ ազդեցություն է ունենալու սպառողական ապրանքների գնաճի վրա: Այս մասին այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Էլեկտրաէներգիայի սակագնի տասը տոկոս բարձրացումը ընդհանուր առաջացնում է 0,5-ից մեկ տոկոս գնաճ, իսկ սպառողական ապրանքների վրա ՝մեկից մեկուկես տոկոս գնաճ: Հայաստանում սպառողական ապրանքների գնաճը կարող է հասնել մինչեւ հինգ տոկոսի»:

Պրն Պիպոյանը նշում է, որ երկրում անհամաչափ եւ անտեսանելի թանկացումները գերիշխում են: Նրա խոսքով՝ անտեսանելի թանկացումները փոքր բիզնեսի վրա այլ տրամաբանությամբ են ազդում: Պրն Պիպոյանը օրինակ է բերում, որ հացի արտադրությունում թխում են միշտ նույն քանակությամբ հաց. «Սպառողական զանգվածում էլեկտրաէներգիայի սակագինը մեծ մասն է կազմում: Իրենք թանկացնում են այնպես, որ մեզ համար այդ թանկացումը անտեսանելի լինի: Հացամթերքի շուկայում ուղեկցող փաստաթղթեր գրեթե չկան, սակայն պատկան մարմինները փորձում են ապացուցել հակառակը: Եթե հացը չունի ուղեկցող փաստաթղթեր, ապա չունի նաեւ համապատասխան փաթեթավորում, որի վրա գրված կլինի հացի քաշը: Մենք անգամ չենք կարող համեմատություն անել, արդյո՞ք տվյալ հացի քաշը փոխվել է, թե ոչ : Մինչ օրս հացը 200 կամ 220 գրամանոց էր, հիմա դառնում է 230 գրամ , սակայն սպառողի չի տեսնում, արդյո՞ք հացի քաշը ավելացել է, թե ոչ, փաթեթավորում չլինելու պատճառով»:

Պրն Պիպոյանը ներկայացրեց, որ նաւե արտադրողները մեկ այլ հնարք էլ են օգտագործում թանկացումների դեպքում, երբ տարան չի փոխվում, սակայն տարրայի վրա փոխվում են որոշակի ցուցանիշներ. «Օրինակ 450 գրամանոց տարան իր արտաքին տեսքով պահպանվում է, սակայն տարրայի վրա փոքրիկ հատվածում գրվում է 400 գրամ: Առաջին հայացքից ոչ մի խախտում չկա, սակայն սպառողի համար տաս տոկոսանոց թանկացում է լինում»: Պրն Պիպոյանը նշված օրինակները համարում է ամբողջ աշխարհում ընդունված մարկետինգային խաբկանքներ:

Բաբկեն Պիպոյանը հավելեց նաեւ, որ նման աննկատ գնաճից բացի, կլինի նաեւ տեսանելի գնաճ: Գնաճը կլինի այն ոլորտներում, որոնց մասին տնտեսվարողները խոսում են երկար ժամանակ եւ որոնք անխուսափելի են:

Բանախոսը նշեց, որ գիշերային ժամերին, որոշ սուպերմարկետներում, խնայողությունից ելնելով, անջատում են իրենց սառնարանները, իսկ բարձր ռիսկային մթերքների դեպքում, որոնք ունեն հստակ ջերմաստիճանի պահպանման կանոններ, նրանց պահպանման պայմանները կխախտվեն. «Հատկապես տարվա այս եղանակին բարձր ռիսկային մթերքներ են համարվում, մսամթերքը, կաթնամթերքը եւ կրեմային արտադրանքը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031