Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյանը ուրախ կլինի, որ Լեւոն Հայրապետյանը մեկ օր շուտ ազատվի

Հուլիս 23,2014 15:26

«Ես չեմ ճանաչում այդ մարդուն, բայց այնքան լավ բան եմ լսել, որ բացառվում է որպես հայ մարդ վատ վերաբերմունքը»,- այսօր` հուլիսի 23-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի ձերբակալությանը, հայտարարեց Քրիստոնեա ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նա համարում է, որ հայկական իշխանությունները լավագույնս չեն դրսեւորում իրենց. նրանք պետք է բացատրություն պահանջեին եւ ստանային պատասխանը: Նա հայտարարեց, որ չի տեսնում իշխանության կեցվածքը եւ դա շատ վատ է.
«Ի վերջո այդ մարդու գործունեությունը մեծ օգուտ է բերել Ղարաբաղին: Այն, որ մենք գիտենք, որ Ղարաբաղի տնտեսությունը Հայաստանի տնտեսության համեմատ լավ զարգացում է ապրում, նաեւ իր մեծ լուման կա այնտեղ: Այդ պատճառով ցանկությունս այն է, որ մի օր շուտ նա ազատվի եւ ուրախ կլինեմ, որ մի օր լսեմ, որ որեւիցե խնդիր օրենքի հետ Ռուսաստանում նա չունի»:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը` Սոս Գիմիշյանը հայտարարեց, որ վարչապետի արձագանքը մեղմ ասած լավը չէր.
«Երբ որ մարդու լեզվից մի բան սայթաքում է սրտից եկած բանն է, իսկ հետո երբ նստում մտածում է, եւ մտացածին բան է ասում, ես ավելի քիչ եմ վստահում: Մարդու մասին ամենից շատ խոսում են մանր-մունր դրվագները, քան երբ որ նստում պատրաստվում գալիս խոսք է ասում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031