Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Պրոպագանդում են ներկրվող սննդամթերքը» (Տեսանյութ)

Հուլիս 23,2014 15:22

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում անդրադարձավ Սննդի անվտանգության պետական ծառայության Բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանի այն պնդմանը, թե ներկրվող բուսամթերքները սահմանային հսկիչ կետում ենթարկվում են սանիտարական վերահսկողության, մինչդեռ տեղական ապրանքները չեն ենթարկվում վերահսկողության:

Պրն Պիպոյանը իր խոսքում նշեց, որ պետք է փաստել, որ Հայաստանում գոյություն չունի բուսական ծագման մթերքի անվտանգություն, եւ անգամ եթե նիտրատների եւ պեստիցիդների նկատմամբ իրականացնում են վերահսկողություն, ապա դա անվտանգության երաշխիք չէ. «Երբ աչքակապության համար մի քանի մթերքների նիտրատների եւ պեստիցիդների ստուգման համար վերահսկողություն է իրականացվել,ապա դա բուսական ծագման մթերքի անվտանգություն չի»:

Պրն Պիպոյանի խոսքով՝ երբ հայտարարում են, թե ներկրվող ապրանքները ստուգման ենթարկվում են, իսկ տեղական ապրանքները ոչ, ապա անուղղակի կերպով պրոպագանդում են ներկրվող սննդամթերքը:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ վերջերս ձմերուկից թունավորումներ շատ են եղել, անգամ մահացության դեպքեր են եղել, սակայն ոչ ոք չգիտի,թե այդ թունավորումները ներկրված ձմերուկից են եղել, թե՝ տեղական:Նրա խոսքով՝ բուսական ծագման մթերքի անվտանգությունը միայն նիտրատներով եւ պեստիցիդներով չի որոշվում:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ պետական ապարատը պաշտպանելու համար նման տեղեկատվությունը դարձնում են հանրային սեփականություն:

Պրն Պիպոյանը նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ երկրում կա Թուրքիայից ներկրված ապրանք, որը ոչ միայն անվտանգ չէ, այլ նաեւ սխալ մակնշում ունի:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031