Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 300 երեւանյան սելֆի Կիմ Կի Դուկի հետ

Հուլիս 23,2014 13:52

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը, ի թիվս այլ անվանի ռեժիսորների, այս տարի Հայաստան էր հրավիրել նաեւ հարավկորեացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Կիմ Կի Դուկին:

Aravot.am-ի հետ զրույցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հայտնեց, որ ռեժիսորի հետ բանակցել են երեք տարի. «Ամեն տարի Կիմ Կի Դուկը խոստանում էր գալ Հայաստան, եւ դա վերջապես իրականություն դարձավ այս տարի՝ 11-րդ «Ոսկե ծիրանին»:

Րաֆֆի Մովսիսյանը հայտնեց, որ սկզբում մտավախություն ունեին, թե նման համբավի ու տաղանդի տեր ռեժիսորի ընդունելության հետ կապված ինչ-ինչ բարդություններ կծագեն, քանի որ հաճախ աշխարհահռչակները քմահաճ են լինում, սակայն Կիմ Կի Դուկն իր պահվածքով ապացուցել է, որ պարզ ու անկեղծ մարդ է, պատրաստ՝ բոլորի հետ շփումների:

Ըստ «Ոսկե ծիրանի» ծրագրերի համակարգողի, հարավկորեացի ռեժիսորը սիրով զրուցել ու լուսանկարվել է իր արվեստի բոլոր երկրպագուների, լրագրողների հետ: Ավելին, իրենք հաշվել են, որ Երեւանում Կիմ Կի Դուկի հետ գրանցվել է ավելի քանի 300 սելֆի՝ տեղադրված ֆեյսբուքում եւ այլ հարթակներում:

Րաֆֆի Մովսիսյանը հավելեց, որ պատահական չէր Հայաստանով հիացած Կիմ Կի Դուկի՝ Հայաստանում երգելը: Հարավկորեական «Արիրան» ազգային երգը, որը հնչում է նաեւ ռեժիսորի համանուն ֆիլմում, ի նշան հայ ժողովրդի հանդեպ ունեցած երախտագիտության եւ հարգանքի, ռեժիսորը անակնակալ կատարեց Փարաջանովյան թալեր ստանալիս եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031