Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը դատապարտում են Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը

Հուլիս 23,2014 12:42

Հուլիսի 22-ին Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Պատրիարքարանում կայացավ հանդիպում Վրաց Եկեղեցու Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար և Զուգդիդի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմի և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջև, որին մասնակցում էին Պատրիարքարանի մամլո խոսնակ Միքայել Բոտկովելին և Վիրահայոց թեմի սոցիալական ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը:

Կողմերը քննարկեցին հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը և համարեցին անթույլատրելի Վրաստանում ազգամիջյան կամ կրոնական խտրականության դրսևորումները ընդգծելով, որ Վրաստանը դարերով եղել է բազմազգ և բազմակրոն երկիր, որտեղ ժողովուրդները ապրել և ստեղծագործել են միասին:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին հայ և վրաց միջեկեղեցական հարաբերությունները և դարերով ձևավորված բարեկամությունը:

Անդրադառնալով միջադեպին, Վիրահայոց թեմի առաջնորդը ընդգծեց, որ եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթույլատրելի է մեր հասարակությունում:

Թեմի առաջնորդը դիմեց միտրոպոլիտ Գերասիմին, որ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ, վրաց եկեղեցու համայնքներում առավել մեծ տեղ հատկացվի հանդուրժողականության և քրիստոնեական սիրո քարոզչությանը:
Հանդիպման ավարտին երկուստեք արժևորելով հայ և վրաց ժողովուրդների հազարամյակներով կողք-կողքի ապրելու պատմությունը և ավանդությունները, հորդորեցին ժողովրդին՝ ապրել սիրո և խաղաղության մեջ: Հույս հայտնեցին, որ իրավապահ մարմինները կգտնեն կազմակերպիչներին և մեղավորներին՝ Վրաստանում ժողովուրդների միջև ցանկացած պառակտում կանխելու նպատակով:

armenianchurch.ge

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031