Հուլիսի 22-ին, ժամը 08.00-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1957 թ. ծնված Ալեքսեյ Յանչուկին, որը 2014 թ. փետրվարի 24-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահների կողմից հետախուզվում է հարձակման, գողության և սպանության մասնակցելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ա. Յանչուկը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև