Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղազարյանին օրեր առաջ տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն վիրահատելու նպատակով:
Նա վերջերս մեզ հայտնել էր, որ կուլ է տվել մեխեր, խաչեր, եւ որ իրեն չեն վիրահատում:
Սակայն երեկ հրաժարվել էր վիրահատվել ու տարվել էր Արթիկ:
Ըստ կալանավորի, քսանինը օր է, ինչ իր որովայնի շրջանում կան կարեր. ասեղով փորձել էր կարել իրեն, իսկ կարերը չեն քանդում տեղի բուժանձնակազմից եւ ոչ մեկը:
Կալանավորն ասաց, որ երեկ ի նշան բողոքի բարձրացել է ծառը, պարանը վիզն է գցել, որ կախվի, վրա հասած օպերներն ու պետը թույլ չեն տվել, կանխել են:
Կարդացեք նաև
Ռ.Մ.