Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկա ցեմենտը» գնել են պաշտպանության նախկին փոխնախարարի ընկերները. «Ժողովուրդ»

Հուլիս 23,2014 11:40

Ցեմենտի գործարանն արդեն վաճառվել է։ Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է գործարանի նոր սեփականատերերից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ։

– Պարոն Մելքոնյան, տեղեկություններ կան, որ Դուք գնել եք «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն ու առաջիկայում պատրաստվում եք այն գործարկել։ Երբվանի՞ց եք սկսելու վերագործարկումը։

– Նախ՝ ցեմենտի գործարանի գնման գործընթացը դեռեւս չի ավարտվել, իսկ գործարանն էլ գնել են իմ ընկերները Մոսկվայից, ուղղակի ես պետք է իրենց օգնեմ, որպեսզի աշխատի այդ զավոդը։ Դեռեւս գործընթացը կանգնած է, դեռեւս անհամաձայնություն կա մեջները, երկու կողմի մեջ էլ կան անհամաձայնություններ, որոնք, ըստ իս, շուտով հարթվելու են։

– Այսինքն, բացի Ձեզանից, գործարանի համասեփականատերեր են նաեւ Ձեր ընկերնե՞րը։

– Իմ ընկերները եկել են… ես եմ իրենց խոսք տվել, որ ես իրենց ամեն ձեւով կօգնեմ, իրենք էլ ուզում են ներդրում անել, որ այդ զավոդն աշխատի, ժողովուրդն աշխատի, աշխատանքի տեղեր բացվեն եւ այլն, եւ այլն:

– Իսկ գործարանը գնած Ձեր գործընկերներն ազգությամբ հայե՞ր են։

– Իհարկե հայեր, են… հիմնականում հայեր են, դե տենց հրեաներ… տենց ընկերներ ունեմ, բայց հիմնականում հայեր են։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի ու գործարանն էլ կսկսի նորմալ աշխատել, որովհետեւ արդեն երկու ամիս է՝ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Հսկայական գումարներ են ներդրել գործարանի նորոգման վրա։ Իրենց պայմանավորվածությունից մնացել է ընդամենը մի էտապ։ Վերջնական էտապն է, որ դեռեւս պետք է պայմանավորվեն, որպեսզի արդեն միանգամից գործարկվի զավոդը։ Կարելի է ասել՝ մնացել է լուցկին վառեն քցեն, որ ինքն աշխատի։ Ամեն ինչ արված է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031