Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դժվար թե կարողանա հանդես գալ որպես կամուրջ ԵՄ-ի եւ Ռուսաստանի կամ ԵՏՄ-ի միջեւ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 23,2014 11:08

Անցյալ շաբաթ Հայաստան էր ժամանել Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցության ԵՄ հարցերով պատասխանատու Մարկ Ֆերհայենի գլխավորությամբ:

– Հայաստանում հաճախ տարբեր մակարդակով տեսակետներ են հնչում, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջեւ։ Ինչպե՞ս եք վերաբերում այս տեսակետներին, դրանք իրագործելի համարո՞ւմ եք։

– Անկեղծ ասած, չեմ կարծում, որ դա իրատեսական կլինի կազմակերպել։ Իհարկե, Հայաստանը եվրասիական ուղով գնալուց հետո եւս կկարողանա ԵՄ-ի հետ միասին աշխատել, առեւտուր կազմակերպել եւ տարբեր ծրագրեր իրականացնել, բայց, որպես երկիր, չի կարողանա երկու մաքսային միության անդամ լինել։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանը կարող է երկու կողմերում էլ լինել, բայց դժվար թե կարողանա հանդես գալ որպես կամուրջ՝ ԵՄ-ի եւ Ռուսաստանի կամ ԵՏՄ-ի միջեւ։ Այս պահին ամենակարեւորը՝ երկրի տնտեսական կառուցվածքի եւ մրցունակության վրա աշխատելն է։ Հայաստանը շատ անելիքներ ունի աշխատաշուկայում՝ երիտասարդներին լավ ապագա առաջարկելու առումով: Հայաստանում պետք է նախանշվի տնտեսության համար նոր ներդրումների միտում, պայքարը կոռուպցիայի դեմ եւս շատ կարեւոր է։ Սա է Հայաստանի խոստումնալից ապագայի բանալին։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031