Հատված ամերիկահայ գործարար, բարերար, «Հովնանյան գրուպ» ընկերության նախագահ, «Վահագնի» թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի հարցազրույցից:
– Որպես գործարար՝ հանդիպե՞լ եք Հովիկ Աբրահամյանին։
– Այո՛։
– Ի՞նչ եք քննարկել։
Կարդացեք նաև
– Դա հրապարակային դարձնելը չեմ կարող անել, բայց տեսնում եմ, որ Հովիկը շատ աշխույժ ու ճշմարիտ մարդ է, կուզե, որ հայրենիքը ավելի լավ ճամփով գնա։
– Փոքր ու միջին բիզնեսը նրա օրոք կծաղկի՞:
– Ես կարծում եմ, որ պիտի զարգանա, կտեսնենք։ 100 օրով չենք կրնար դատել իրեն։ Ինձ 100 տոկոսով համոզեց, որ ամեն ձեւով փոփոխություններ պիտի անի, սպասենք:
– Հովիկ Աբրահամյանը կկարողանա՞ պայքար մղել ստվերի դեմ։
– Ստվերն ի՞նչ է։ Շո՞ւք։
– Ստվերային տնտեսությունը թաքնված գործունեությամբ ու հարկային պարտավորություններից խուսափող գործարար հատվածն է:
– Օլիգարխնե՞րն են։ Կարծում եմ՝ կկշտանան իրենց վաստակածով:
Մ. Կ.
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում