Եվրոպական միության արտգործնախարարների խորհուրդը Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ երեքշաբթի օրը քննարկեցիրավիճակն Ուկրաինայում:
Եվրամիության արտգործնախարարները երկար տևած ժողովից հետո ընդունեցին 8 կետ պարունակող հայտարարություն, որտեղ իրենց խորին ցավակցությունն են հայտնում «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետի զոհերի ընտանիքներին և առաջարկներ ու պահանջներ ներկայացնում` մեղավորներին գտնելու և Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու հետ կապված:
Այսպես, Եվրամիությունը կոչ է անում անջատողական խմբավորումներին ապահովել անհապաղ, լիարժեք և անվտանգ մուտք դեպի շրջակա տարածք`զոհերի ինքնության հաստատման և հայրենիք նրանց մարմինների արժանապատիվ տեղափոխման նպատակներով: Միաժամանակ, ԵՄ-ն ակնկալում է, որ «Բոինգ-777»-ի կործանման վայրը կպահպանվի այնպես ինչպես կա`առանց զոհերի անձնական իրերը ոչնչացնելու:
Էլինա Չիլինգարյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում