… Խորհուրդ կտամ Գագիկ Հարությունյանին՝ այսուհետեւ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի «քննարկման» այդ հանդիպումները կազմակերպել կեսօրվա ճաշի ընդմիջումից հետո, անպայման մթնեցված դահլիճում, եւ լույսը թող ընկնի միայն բեմի եւ ամբիոնի վրա… Մինչ ինքը իր երկու կամ չորս ժամանոց դասախոսությունն է կարդում, մարդիկ մի օր գոնե հետճաշյա քուն կվայելեն, ու Գագիկ Հարությունյանի եւ իր թիմի այցերից գոնե մի օգուտ կմնա, թե չէ, Սահմանադրության փոփոխություն, կոնցեպցիա… Վայ, ներեցեք՝ հայեցակարգ… Համաժողովրդական քննարկում…
Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այդ մարդը ոչ տնտեսագետ է, ոչ իրավաբան,
Ես կհամաձանվեմ Գագիկ Հարությունյանի հետ, և կողմ կքվեարկեմ սահմանադրական փոփոխություններին միայն մեկ պայմանով՝ եթե ինքը ոչ թե 3-4 ժամանոց դասախոսություն կարդա այլ պարզապես հիշեցնի մեզ, ՀՀ քաղաքացիներիս, թե ինչ է ուզեցել անել մեր նախագահը, որ նրան գործող սահմանադրությունը խանգարել է և նախագահը, քանի որ սահմանադրությունը թույլ չի տվել չի արել: ԵՎ երկրորդ եթե դուք ուզում եք մեզ համոզել թե սահմանադրությունը փոխում եք հենց այդ պատճառով, որ նախագահը ինչ ուզի այն էլ չանի, ապա դուք միաժամանակ ապացուցում եք, որ մինչ այժմ նախագահը ինչ ուզել այն էլ արել է և արել է վատ բաներ, պետք է բացատրեք մեզ, ՀՀ քաղաքացիներիս, թե ինչու հանկարծ դուք, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամերը, Հրայր Թովմասյան, Գևորգ Դանելիյան և ուրիշներ, մարզերում քարոզչություն եք կատարում ընդեմ ՀՀ նախագահի կարծիքի, հիշեցնելով մեզ մի դեպք որ դուք, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներդ, նույնիսկ համարձակվել եք ՀՀ նախագահի կարծիքին հակառակ կարծիք հայտնել, էլ ուր մնաց թե քարոզչություն անեք: Եթե այսքան բան կարողանաք անել, էլ ինձ թվում է 3-4 ժամ դասախոսություն կարդալու կարիք չի լինի: