ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա կլինի կառավարման ճգնաժամ։ ՀՅԴ-ն, այսպիսով, խոսում է ոչ իշխանական ճգնաժամի մասին։
Այլ կերպ դժվար է գնահատել ստեղծված վիճակը։ Ոչ իշխանական ուժերից մեկի՝ ՀԱԿ-ի առաջնորդը հանդես է գալիս հայտարարությամբ եւ առանցքային խնդիր է դիտարկում սահմանադրական փոփոխությունները կանխելը, իսկ ոչ իշխանական քառյակի մյուս ուժը՝ ՀՅԴ-ն, հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների օգտին, համենայնդեպս՝ քանի դեռ իշխանությունները չեն մերժել ՀՅԴ-ի առաջարկները։
Եթե սա լիներ մարտավարական փոքր խնդիր, ապա ճգնաժամի մասին խոսելը անկասկած չափազանցված կլիներ։ Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ առնվազն իր համար սա առանցքային հարց է։ Եվ եթե առանցքային հարցում առկա է նման տարբեր մոտեցում, ապա սա արդեն, ըստ էության, ճգնաժամի վկայություն է։
Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում