«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
– Հ. Աբրահամյանը հայտարարել էր գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ ստեղծելու մասին, եւ որ այդ կանոնները վերաբերելու են նաեւ իրեն ու իր մերձավորներին։ Սակայն ստուգվող կամ խախտում կատարող ընկերությունների ցանկում նրան պատկանող ընկերություն չկա, իսկ վարչապետի փեսաները ստանում են հարկային պետի պաշտոններ։
– Ես չգիտեմ, թե որոնք են վարչապետի կամ մյուսների տնտեսությունները, բայց եթե դուք ունեք տեղեկատվություն՝ ասեք։ Եվ չեմ կարծում, որ նման տիպի բան լինի։ Եթե հավասար է, ուրեմն բոլորի համար պետք է հավասար դաշտ լինի։ Անուններ տանք, թե սա վարչապետինն է, սա մյուսինն է, ես չեմ տիրապետում նման տեղեկության։ Եվ ես վերլուծություններ չեմ արել կամ տեղեկատվություն չունեմ, թե նրա մերձավորներն ովքեր են եւ որտեղ են նշանակվում, բայց եթե այդպես լինի, պետք է գնահատել, թե տվյալ անձնավորությունը ունա՞կ է այդ պոստում աշխատելու համար։ Իսկ ի՞նչ է՝ որեւէ պաշտոնյայի բարեկամ անաշխատա՞նք պետք է մնա։ Այլ բան է, որ եթե մասնագետներ չեն կամ ունեն աշխատանքային թերացումներ, կարելի է արդեն քննադատաբար մոտենալ, որ մարդիկ իրենց տեղում չեն։ Իսկ եթե արդյունքը դրական լինի, հակառակը՝ պետք է գովեստի խոսքեր ասենք։
– Բայց կան շատ ավելի գրագետ մասնագետներ, ովքեր աշխատանք չունենալու պատճառով արտագաղթում են, իսկ պաշտոնյաների բարեկամներն ու որդիները նշանակվում են բարձր պաշտոնների։
Կարդացեք նաև
– Ես պաշտոնյա եմ, կարո՞ղ եք իմ բարեկամներից մեկին նշել, որ պաշտոն է զբաղեցնում։ Դուք մի բան եք ասում, որի մասին ես տեղեկություն չունեմ, ես անձերով չեմ հետաքրքրվում, արդյունքներն եմ նայում։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում