Լրահոս
Օրվա լրահոսը

Տոտալիտար մտածողության հիմքերը

Հուլիս 23,2014 10:01

Երեկ փողոցում մի ինքնուս «փորձագետ», դիմելով ինձ, հանդես եկավ հետեւյալ մեկնաբանությամբ. «Տենում ես, չէ՞, էդ Պորոշենկոն ամերիկացիների հետ ինչեր է անում՝ ինչքան արյուն են թափում: Յանուկովիչն էր սխալ՝ էն ժամանակ, որ էդ ֆաշիստները գլուխ էին բարձրացնում, պիտի բռներ դրանց ու կոխեր կուտուզկեն, որ չթպրտային՝ էդքան մարդ չէր զոհվի»: Մի խոսքով՝ այդ «մեկնաբանն» ամեն երեկո նայում է ռուսաստանյան ալիքները, որոնք ագրեսիվ ձեւով մարդկանց գլուխներն են մտցնում հենց այդ տեղեկատվությունն ու այդ գաղափարները: Գումարած խորհրդային կարոտախտը, գումարած Ռուսաստանի նկատմամբ գենետիկ համակրանքը:

Եթե իմ այդ զրուցակիցը նույն իրադարձություններին հետեւեր համացանցով, ապա գուցե ավելի բազմաշերտ պատկեր կունենար: Բայց խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի մասին չէ, որտեղ կողմերն իրար արյուն են թափում, եւ ես, օրինակ, ինձ վրա պատասխանատվություն չէի վերցնի՝ որոշելու, թե ում դատն է ավելի արդար: Խոսքը «կուտուզկայի» գաղափարի մասին է, որը, վստահ եմ, մեր համաքաղաքացիներից շատերի կողմից դիտվում է որպես որեւէ իրադարձության բացասական հետեւանքները կանխարգելելու միջոց:

Այդ գաղափարը նույնպես «գենետիկական» ծագում ունի: Երբ 30-ական թվականներին «խիստ կեցվածքով» երիտասարդները ներխուժում էին հարեւանի բնակարան, խուզարկում այն եւ անհայտ ուղղությամբ տանում ամբողջ ընտանիքը, այն հարեւանները, որոնց դեռեւս չէին տարել, հանգստացնում էին իրար՝ «մեր երկրում հենց այնպես մարդկանց չեն ձերբակալում»: Հետո, իհարկե, իրենց էին «հենց այնպես» ձերբակալում:

ՌԴ նախագահը, որը դաստիարակվել է նույն «խիստ հիմնարկում», կշտամբում է Յանուկովիչին «փափուկ վերաբերմունքի» համար: Ռուսաստանյան հեռուստաալիքներն այդ ուղերձը փոխանցել են աշխարհին եւ, մասնավորապես, Հայաստանում այն պարարտ հողի վրա է ընկել: Խնդիրը, սակայն, այն է, որ «կուտուզկայով» ոչ մի հարց չի լուծվում, եւ դրա ապացույցները մեր աչքի առաջ են: «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը չնպաստեց Հայաստանում խորհրդային ռեժիմի պահպանմանը: 2008 թվականի մարտի 1-ից առաջ եւ հետո ընդդիմադիրների ձերբակալությունները ի վերջո միայն բարձրացրին այդ գործիչների վարկանիշը՝ ուրիշ հարց, թե դրանից հետո ով ինչպես այդ վարկանիշն օգտագործեց:

Եթե որեւէ իշխանավորի մտքին կա հետագայում օգտագործել կրքերը հանդարտեցնելու այդ «միջոցը», ապա նա պետք է հասկանա, որ դա պարզապես ժամանակի կորուստ է. եթե ընդդիմադիր գործիչը հեղինակություն ունի, նա անազատության մեջ ավելի վտանգավոր է, եթե չունի, ապա՝ ինչքան ուզում է, թող խոսի: Բայց այն, որ բռնապետությունը, տոտալիտարիզմը դեռեւս մեր արյան մեջ է, ինձ մոտ ոչ մի կասկած չի հարուցում:
Դուրս եկեք փողոց եւ հարց տվեք՝ այ, դուք բողոքում եք կյանքից, ի՞նչ եք կարծում, ո՞վ պետք է լուծի ձեր խնդիրները: Մեծամասնության պատասխանը կլինի՝ պետությունը: Իսկ ի՞նչ եք դուք հասկանում՝ «պետություն» ասելով: Նախագահին, վարչապետին, կառավարությանը՝ կլսեք պատասխանը: Դրանով ամեն ինչ ասված է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. մոսո says:

    Այո, հարկավոր է սեփական ուղեղն օգտագործել: Դժբախտաբար մարդիկ ստիպված են ընտրել տոտալիտարիզմը կամ լիբերալ-սրիկայիզմը: Ես եւ այլոք նախընտրում ենք առաջինը՝ ավելի լավ է հստակ ասվի – ծառա ես ու կենդանու նման պիտի ենթարկվես թե չէ այսպես կանենք, քան թե թույլատրվի դատարկ հաչելու որքան ուզես, սակայն անել քեզ հետ (կամ ոչինչ չանել!) ինչ ուզեն: Առաջինը գերադասելի է նրանով, որ գոնե սկզբունք կա (թող կոչվի «կոպալի կանոն») եւ կարող ես անելիքդ նախօրոք կշռադատես! Իսկ «դեմոկռասի ու լիբերաստության» մանկական սուտը ամբողջ աշխարհը բիրդակի ու քայքայման է տանում իրականում: (Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ բեխավոր ղեկավարներ են ծնվել, թաց ու չոր չհարցնող, վառող թափող!)
    «Խորհրդայն կարոտախտի» մասին խոսելուց ամեն մարդ պիտի մտածի` որն է ավելի կարեւոր – որոշակի ապահովությունը, թե անտեր հաչելու հնարավորությունը?

  2. Hakob says:

    ինչ է դուրս գալիս, որ քրեական հանցագործներին /Շանթ, Նիկոլ Փաշինյան և այլն/ բանտարկել պետք չէ՞, քանի որ լիբեռալները հասցրել են “կեղտոտել” մեր պատմությունը և այսպես կոչված ստալինյան հերոսամա՞րտը – 30-40 ական թվականները:
    եթե այսպիսի լիբեռաները չխորտակերին Ռուսական կայսրութունը /գերմանական ագենտ Լենինի գլխավորությամբ/ ապա երկիրը ստիպված չէր լինի ազգային -դավաճաններին մաքրել:
    սա ընդամենը պոստմոդեռնիստ լիբեռալի անհիմն, անփաստարկ, գլուխ լվալու համար նախատեսված “վերլուծական” է սա:

  3. Hakob says:

    Ստալինը դարձել է լիբեռաստների ձեռը “բոբո”, քանի որ 60 տարի է, լինելով ամերիկյան գիտակից կամ անգիտակից ագենտենր, մարդկանց ուղեղը փորձել են անջատել ռեալությունից:
    Ինչ է, գիտեք էս 30 տարվա /Իրաք, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա, Ուկրաինա ../ մարդիկ պետք ա Կիսիլյով լսել, որ հասկանան թե ինչ է կատարվում իրականում աշխարհու՞մ
    Արամ, արի վաղվանից սկսի քննարկել, թե ինչ է անում հենց էս 30 տարի է աշխարհում “արևմուտքը-ԱՄՆը” փոխանակ ամեն օր գնաս հասնես Ստալինին:
    Մենկա էս 30 տարում ԱՄՆ-ը միլիոնավոր մարդ է ցեղասպանել ու ցեղասպանել
    ինչու՞ ես բերանդ ջուր առել, ու ատավոտից իրիկուն Ռուսաստան ես հայոյում:

  4. ՀՀ քաղաքացի says:

    Այո քանի դեռ Հայաստանում ընտրությունը կեղծում են, պետությունը իրենք են` պետության լծակներով… Ցավալի է, բայց հայտնի մարդու ՃԻՇՏ հարցադրում է` Հայրենիքը մեր է պիտի պաշտպանենք, պետությունն իրենցն է պիտի թալանեն???????

  5. Գալուստ Ենոքյան says:

    Հարգէլի Արամ, իսկ Ձեր մտքով երբեվէ չի անցել որ Ղարաբաղ կոմիտէի «ձերբակալումը» պլանավորվել եվ կազմակերպվել էր հենց այդ «խիստ հիմնարկի» կողմից որ Հայաստանում այդ «բանտարկյալները» կատարեին այդ հիմնարկի ցուցումները եվ մինչեվ այսօր պահպանվեր հենց այդ խորհրդաին Ռեժիմը…Ձէր կարծիքով ինչ Ռեժիմ էին ներկայացնում Հայաստանի երեք նախագահները մինչեվ այսօր…իհարկե կուսակցության անունները փոխվել են բայց իրականում սկսած Սահմանադրությունից , վերջացրած Ընտրություններով Ղարբաղ կոմիտեի անդամների ՋԱՆՔԵՐՈՎ ոչինչ չի փոխվել, իսկ Արցախի հաղթանակի իրական հեղինակները անկուսակցական Մոնթեներն ու Լեոնիդ Ազգալդյաններն էին…Հարգանքներով, Գալուստ

    • Արմեն says:

      եթե երեքն էլ վատն էին, հետևություն, սպասելիքները ձեր երկրային չեն կամ որ նույնն է սխալ եք պատկերացնում ցավոք: Իրատես լինելը իսկապես դժվար է երբեմն

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Արմեն, ես շատ կուզեի որ սխալված լինեի, սակայն իրականությունը, այդ շարժման արդյունքները ինքներդ ձեր աչքերով տեսնում եք այսօրվա Հայաստանի իրավիճակով…«սպասելիքները ձեր երկրային չեն» ինձ համար դժվար է թարգմանել թե Դուք ինչ նկատի ունեք…եթե նկատի ունեք որ ես ինչ որ ուրիշ երկրի գործակալ եմ, դա ձեր իրավունքն է…երեվի Ձեր սպասումները այսպիսին էին քսան տարի առաջ, որ երկիրը պիտի հայաթափ լիներ, էլ ինչու մարդիկ արյուն թափեցին այդ մի կտոր հողի համար: Ցավոք մեր բոլորի ՄՏԱԾԵԼԱՁԵՎԸ ձեվավորվել է տոտալիտար հիմքերի վրա, եվ այն որ այդ շարժման ներկայացուցիչները ԻՇԽԱՆՈՒԹՈՒՆ ասվածը տեսան անձնական ԵՍ ի ինքնահաստատման եվ շահի տեսանկյունից (որը մարդկային պատմության յուրաքանչյուր հեղափոխության հիմնական հետեվանքն է): Ինչ վերաբերվում է երեք նախագահների լավ կամ վատ լինելուն, երկրի այսօրվա իրավական, տնտեսական եվ քաղաքական իրավիճակը ավելին կասի քան իմ կարճ խելքը… գուցե կասեք այ Մոզամբիկում իրավիճակը ավելի վատ է… գուցե…
        Գուցե կասեք առաջին Նախագահը գրագետ էր, լեզուներ գիտի… Մեր Հայաստանի Ակադեմիայում նրա նման բազմաթիվ խելացի, ու լեզուներ իմացող հայրենասեր այրեր կային, եվ նրանցից շատերը Ղարաբաղյան շարժմանը եվ հետեվաբար իշխանությունից կառչելու փոխարեն, գնացին Արցախ կռվելու եվ զոհվեցին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031