Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ պետությունն է խաբում իր քաղաքացուն, սա արդեն վերջն է

Հուլիս 23,2014 14:30

2013 թվականին հոսանքը մոտ 27 տոկոսով թանկացավ: Այդ ժամանակ պետությունը ոչինչ չբացատրեց իր քաղաքացուն, եղավ միայն աբսուրդ հիմնավորում, թե թանկանում է գազը: Հիմա պարզվում է, որ գազն էլ չէր թանկանում, իսկ այդ գազի կարծեցյալ թանկացումն էլ հոսանքի գնի մեջ շատ քիչ ազդեցություն կարող էր ունենալ: Այլ հիմնավորում չկար, եւ հոսանքը թանկացավ 27 տոկոսով: Այդ ժամանակ անգամ թվեր ցույց չտվեցին՝ չնայած այդ չոր թվերը ոչինչ չեն նշանակում: Հիշեք՝ բոլոր այդ թանկացումներն արել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)՝ սեփական նախաձեռնությամբ:
Մի քիչ հանձնաժողովի այս սեփական նախաձեռնության մասին:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ հոսանքի սակագինը կարող է վերանայվել ինչպես ընկերության կողմից ներկայացված հայտի եւ հաշվարկ-հիմնավորումների հիման վրա, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը եւ սահմանել նոր սակագին՝ իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն՝ ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի եւ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
Տեսեք, այս հանձնաժողովը պետք է ելնի սպառողին մատուցված ծառայությունների որակի պահանջների կատարումից: Բայց այս հանձնաժողովը անգամ չի էլ ասում՝ ծառայության որակ կա՞, թե՞ ոչ, եւ որն է այդ որակը, իսկ եթե չկա, ապա որն է պատճառը:

Պատճառը չգիտենք, բայց խնդիրը երեւի փող հավաքելն է: Վերը գրված օրենքի հոդվածի տրամաբանական վերլուծությունը հանգեցնում է մի եզրակացության, որ օրենսդիրը գնահատելով իրավիճակը, տրամաբանելով, որ ծառայություններ մատուցող ընկերությունները մասնավոր եւ շահույթ հետապնդող ընկերություններ են եւ դժվար թե սակագնի նվազեցման ուղղությամբ հայտեր ներկայացնեն, օրենքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տվել է հնարավորություն այդ նախաձեռնությունն իրականացնելու: Իսկ այդ «ամենափրկիչ» հանձնաժողովն էլ իրականացնում է օրենսդրի տված այդ նախաձեռնությունը՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով:

Ուշագրավ է, որ այժմ ՀԾԿՀ-ն եւս մեկ անգամ, իր նախաձեռնությամբ, արդեն 10-11 տոկոսով բարձրացրեց հոսանքի սակագինը: Իր նախաձեռնությամբ: Այս անգամ հանձնաժողովը հանրությանը ներկայացրեց ինչ-որ դատարկ, ոչինչ չասող թվեր: Հետաքրքիր է՝ այս հանձնաժողովը տեղյա՞կ է, որ ինքը սակագին հաշվող չէ, ինքը կարգավորող սակագին սահմանող է: Թե՞ այս տարբերությունն էլ հանձնաժողովի համար հասկանալի չէ:

Նկատենք, որ ՀԾԿՀ-ն պետական կառույց է: Երբ պետությունն է խաբում իր քաղաքացուն, սա արդեն վերջն է:

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031