Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանրամասներ` Վարդան Ղուկասյանի եղբորորդու վերջին դատական նիստից (Տեսանյութ)

Հուլիս 22,2014 22:40

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահող դատավոր Աշոտ Մանուկյանի որոշմամբ 17 տարվա ազատազրկման դատապարտեց  Վարդան Ղուկասյանի եղբորոդուն` Վահե Ղուկասյանին, որը մեղադրվում է  Գյումրու Շիրակացի փողոցում  ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներից մեկին` Շեկոյին` Արտյոմ Կարապետյանին սպանելու, իսկ պատգամավորի հորեղբոր երեխաների կնքահորը` քավոր Հարութին` Հարություն Խաչատրյանին հետապնդելու, նրա կյանքից ապօրինաբար զրկելու փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեջ:

IMG_3133

Մոտ  մեկ տարի տևած դատավարությունը ավարտվեց այսօր: Այն սկսվեց 1,5 ժամ ուշացումով, դատարանի գրեթե բոլոր կարգադրիչները նիստերի դահլիճում էին, ամենայն հավանականությամբ մտահոգություն ունեին, թե  Ղուկասյանների շրջապատը սկանդալ կսարքի` լսելով  դատավճիռը: Սակայն, սպասվածին հակառակ, նրանք նորմալ պահեցին իրենց` ավելորդ աղմուկ-աղաղակ չստեղծելով:

Նշենք`  անսպասելի էր նաև, որ այսօր կհրապարակվի  դատավճռը: Դատարանը լսեց  Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանին, որը պնդում էր, թե մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած որոշ վարկածներ այդպես էլ չգտան իրենց ապացույցը և մեղադրողների ճառից ստեղծվեց այն տպավորությունը, որ ամբողջ դատավարական  պրոցեսը ավելորդ մի ձևականություն էր , կարելի էր հրապարկել նախաքննական նյութերը և դրանց վրա կայացնել դատավճիռ:

Հայկ Ալումյանը  նշեց նաև, որ Վահե Ղուկասյանը չի հետապնդել Հարություն Խաչատրյանին, դա որևէ կերպ չապացուցվեց դատարանում, եթե նպատակ ունենար սպանել Հարություն Խաչատրյանին, դրա համար կարիք չէր ունենա շրջել քաղաքով մեկ և փնտրել նրան, կգնար նրա առանձնատուն ու նրան կգտներ: Բայցի այդ, ըստ Հայկ Ալումյանի,  Վահե Ղուկասյանը առաջինը ինքը չի կրակել, այլ կրակել է Արտյոմ Խաչատրյանը`  Շեկոն, իսկ Վահե Ղուկասյանը դիմել է ինքնապաշտպանության:

Այսպիսով,  Հայկ Ալումյանը գտավ, որ իր վստահորդին դատարանը պետք է արդարացնի` նրան ճանաչելով անմեղ,  քանի որ նրա  միակ մեղքն այն է, որ պաշտպանվելով  Արտյոմ Կարապետյանի զինված հարձակումից, նրանից  ավելի դիպուկ է կրակել: Վահե Ղուկասյանը հրաժարվեց վերջին խոսքից` ասելով.«Ինչ ասել, արդեն ասել եմ»:


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ֆենյա says:

    Հաշվի առնելով հոպարի հնարավորությունները երևի մի 8-9 տարի նստի:Բայց մինչ այդ ողջ պտի մնա.ասեղի վրա է արդեն նստած:Հոր ուղին է շարունակում:Բայց սպիտակ կաստումը վերջն է…….

  2. Քաղաքացի says:

    Ֆենյա ջան, դու ինչ ասեղի վրա ես? ում ասեղի ու ուղու? կարող ես ապացուցել , որ Վահեն ասեղի վրա է, եթե ոչ`…..

  3. Լեյլա says:

    Քազաքածուհի ջան ով ձերոնց հետ համաձայն չէ, ուրեմն թշնամի է:Քաղաքում այդ մասին բոլորը գիտեն՝կամ դրանց ստրուկը պետք է լինես,կամ թշնամի էս դրանց:Իսկ որ նա ասեղի վրա էր արդեն նստած մինչև մարդասպան դառնալը դա ամբողջ քաղաքը գիտեր:Պտուղը ծառից հեռու չի ընկնում:Իսկ դու միշտ քո ռեպերտուարի մեջ էս ազիզ ջան ու առանց այդ եթե-ի էլ՝……………

  4. Քաղաքացի says:

    Լեյլա ջան, գրագիտությունը քաղում է, էդ մեկ, երկրոդը,քեզ ով ասաց, որ ես քաղաքացուհի եմ, ես քաղաքացի եմ, նոստրադամուսդ հիվանդ է? եվ երրորդ՝քաղաքը փոքր է ու բոլորս գիտեք, թե ով է ում վրա կրակել սկզբից ու ում բարեկամներն են եղել կրակողները սկզբում,հիմա դու Ֆենյա-լեյլանն ես, թե պրոստո Լեյլան՝ֆենյայի ջրաղացին ջուր լցնող

  5. Լեյլա says:

    Հարգելի քաղաքածուհի ջան,գրագիտությունս չի Քաղում:Շնորհակալություն,բայց ես սխալ չեմ գրում:Այո,ամբողջ քաղաքը իրականում գիտի թե ոչ թե ով,այլ ովքեր են մասնակցել այդ մարդասպանությանը:Շատ լավ գիտեն….բայց դե բոլորի իմացածը ու ձերը՝դա տարբեր մոլորակներից են:Երկար տարիներ հանցագործություն կատարած ընտանիքը միշտել ջրից չոր է դուրս եկել:Երևի հրեշտակ վահիկը ծաղիկ էր հավաքում քավոր Հարութենց տան մոտ ու Հարութը այնքան անիմաստ էր,որ իր անչափահաս աղջկա ներկայությամբ զենք պետք է հաներ վահիկի վրա…հիմա դու լիլ-քաղնես ,որը իր վրա է ստանձնել վարդանիկի օմբուցմենի պաշտոնը ,թե հենց քաղաքածին էս?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031