ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր մտահոգություն է հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով «Հրապարակ» օրաթերթին և iLur.am լրատվական կայքին պարտադրվել է բացահայտել Ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ կապված միջադեպի մասին հրապարակումների իրենց աղբյուրները:
«Ես մտահոգված եմ, քանի որ դատարանի այս վճիռը կարող է զսպիչ ազդեցություն ունենալ մամուլի վրա և խանգարել հանրային նշանակություն ունեցող թեմաների լուսաբանումը», – ասել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-իկայքում
նշանակում ա դատարանը լրիվ ազգանպաստ որոշում ա ընդունել 🙂