Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Մեր պատասխանը ադրբեջանցիներին ադեկվատ է և ավելին»

Հուլիս 22,2014 20:40

Այս մասին այսօր Գյումրիում վտահեցրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Այն, որ մամուլում մեկ-մեկ լինում է, թե  մենք ոչ  ադեկվատ ենք պատասխանում, ես դեմ եմ այդ գնահատականներին, մոտեցումներին,  մենք պատասխանում  ենք ադեկվատ և ավելին…Ես ինքս եղել եմ նույն Տավուշում, նույն ղեկավարը, պատասխանատուն ասում է` եթե մեկ անգամ են կրակում  մեր դիրքերի  վրա, մենք մի քանի անգամ ավել ենք կրակում, մեր պատասխանը  պետք է լինի ադեկվատ և ավելին: Մենք չենք կարող հանդուրժել իրենց լկտիությունը, ոտնձգությունները և պետք է պատասխանը տանք: Եվ մենք սահմանամերձ գյուղերում ստեղծում  ենք հնարավորություններ, արտոնություններ, որպեսզի գործարարությունը զարգանա, մարդիկ աշխատանք ունենան և չլքեն գյուղը, և այդ քայլերի մասին դուք ականատես կլինեք ապագայում»:

ՌԴ-ի` Ադրբեջանին զենք վաճառելն էլ , Հովիկ Աբրահամյանը արձագանքեց այսպես. «Գտնում ենք, որ մեր ռազմավարական գործընկերը զենք վաճառի մեր թշնամուն, հանդուրժելի չէ, բայց կան շահեր, կա առևտուր, որոնք մենք չենք կարող սահմանափակել, միջամտենք, որ իրենք իրենց գործունեությունը չիրականացնեն»:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան Վանական says:

    “մենք պատասխանում ենք ադեկվատ և ավելին”

    Կը հաւատանք եւ կը վստահինք մեր բանակին,
    Բայց, “ադեկվատ” հարուածը աւելի ճշգրիտ Պէտք է ըլլայ՝ որպէսզի թշնամին չիհամարձակի հազարաւոր ռումբեր տեղացնել մեր գիւղերուն վրայ՝ երբ գիտնայ որ մեր կողմէ իր գլխուն վրայ տեղալիք հարուածը աւելի կործանիչ պիտի ըլլայ.

    Ինչպէս կը տեսնենք՝ Շրջանի մէջ ուրիշ պետութիւն մը այսքան պիտի չհանդուրժեր թշնամիին ոտնձգոթիւններուն.

    Վահան Վանական

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031