Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաշաթաղում ականի պայթյունից տուժած Գառնիկ Ավետիսյանին էլ վիրահատեցին

Հուլիս 22,2014 19:35

Արդեն տեղեկացրել ենք, որ Քաշաթաղում ականի պայթյունից տուժած  ՀՀ 3 քաղաքացիներից Գառնիկ Ավետիսյանին, որը սրունքի բաց կոտրվածք էր ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատում են: Հիվանդանոցից Aravot.am-ին հայտնեցին, որ Ավետիսյանի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, նա եւ մյուս տուժածները դեռեւս վերակենդանացման բաժանմունքում են:

Հիշեցնենք, որ ականապատ տարածքում հայտնված ավտոմեքենան պայթել է, ինչի հետեւանքով տուժել են ՀՀ 3 քաղաքացիներ, որոնցից մեկը Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է, իսկ մեքենայի վարորդը մահացել է: Մյուս տուժածը`  Արթուր Բաղդասարյանը ողնաշարի կոտրվածք ունի, սակայն նրան առայժմ չեն պատրաստվում վիրահատել: Իսկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, ինչպես հայտնել ենք ավելի վաղ, վիրահատել են ձեռքի 5-րդ կոտրված մատը:

Հիշեցնենք նաեւ, որ ականի պայթյունից նրանց մոտ հայտնաբերվել են   պոլիտրավմաներ, այսինքն` մանր վնասվածքներ, ոտքի սրունքի բաց կոտրվածքներ, ուղեղի արնազեղում եւ սալջարդ, ողնաշարի կոտրվածք: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ուղեղի սալջարդ եւ արնազեղում է հայտնաբերվել, ինչպես նաեւ դեմքի բազմաթիվ վերքեր:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031