Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը զավթել է Գազան և Հորդանանի արևմտյան ափը. Սերժ Թանկյան

Հուլիս 22,2014 19:25

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի բռնությունները՝ Ֆեյսբուքի իր էջում հայտնելով, որ Իսրայելը զավթել է Գազան և Հորդանանի արևմտյան ափը:

«Ժամանակն է վերջ տալ այս ողբերգությանը, որը հայտնի է որպես Իսրայելի կողմից Հորդանանի արևմտյան ափի և Գազայի զավթում», – ասել է նա՝ նշելով, որ իր «Occupied tears» (զավթած արցունքներ) երգը անդրադառնում է այս խնդրին և մի ժողովրդի կեղծավորությանը, որն «անցել է Հոլոքոստի սարսափելի դաժանությունների միջով, իսկ այժմ զավթել է այլ ժողովրդի»:

Թանկյանը գրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսվեն. «Համասն ու Պաղեստինի ղեկավարությունը միավորվեցին երկխոսություն սկսելու համար, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում էր պառակտել նրանց, բայց չկարողացավ: Ի վերջո առևանգումները դարձան քաղաքական արդարացում, որպեսզի Իսրայելը կրկին ձերբակալի պաղեստինյան քաղբանտարկյալներին: Համասը որպես պատասխան հրթիռներ արձակեց: Իսրայելը վերջնական խաղաղության հաստատման հեռանկարը ջուրը գցեց՝ ներխուժելով Գազա և բանակցային՝ մշտական խաղաղության թեման փոխարինեց ժամանակավոր հրադադարի թեմայով», – գրել է նա:

Այդուհանդերձ, Թանկյանը զգուշացրել է, որ այս դեպքերը հակասեմական տրամադրությունների առիթ չպետք է դառնան:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    էս գեյերին մոռացել, պաղեստինցիներին ես պաշպանում՞ Սերոժ
    բա նաիր, թե ինչ վիճակում են գեյերը Հայաստանում, այ ախպար, սենց ոնց՞ կլինի 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031