Լրահոս
Օրվա լրահոսը

Արքայական կյանքից անցում՝ գնչուականի. hալեպահայ գործարարը Երևանում սննդի կրպակ է աշխատեցնում. ABC

Հուլիս 22,2014 18:38

60-ամյա Սաքոն Հալեպում ավտոմեքենայի վերանորոգման բիզնես ուներ՝ 15 աշխատողներով: Նա բավական գումար ուներ, որպեսզի, ինչպես ինքն է ասում, Հալեպում գներ չորս բնակարան և երկու ավտոմեքենա ու պարբերաբար այցելել քաղաքի թանկ ռեստորաններ: Սակայն պատերազմը կործանեց նրա բիզնեսը և նա ստիպված եկավ Երևան, որտեղ տարիներ առաջ իր որդուն ուղարկել էր դեղագործության ոլորտում ուսում ստանալու: Գրում է «Էյ Բի Սի»-ն:

Այժմ նա Երևանի կենտրոնում վարձակալել է փոքրիկ կրպակ, որտեղ նա արագ սնունդ է պատրաստում ու վաճառում, իսկ նրա կինը, որը մասնագիտությամբ անեսթեզիոլոգ է, այդ կրպակի հարևանությամբ մեկ այլ կետ է աշխատեցնում: Երևանում նրանք ընտանիքի մյուս անդամների հետ ապրում են մեկ սենյականոց բնակարանում: Այլևս չկան լավ ավտոմեքենաները, ռեստորանները և չունեն աշխատողներ:

«Սա նման է արքայական ապրելակերպից գնչուական ապրելակերպին անցնելը», – ասում է նա:

«Ես Հալեպը լքել եմ երկու տարի առաջ և միանգամից եկել Հայաստան, 2012թ. սեպտեմբերի 11-ին էր: Մենք շատ լավ էինք ապրում: Հալեպում չորս բնակարան ունեինք: Բիզնեսը շատ լավ էր ընթանում: Եվ այն լավ էր նույնիսկ հակամարտությունը սկսվելուց հետո: Բայց երբ պատերազմը ի վերջ հասավ Հալեպ, այն կանգ առավ: Մինչ Հայաստան գալը 6 ամիս առաջ այն արդեն կանգ էր առել: Իմ տնից մինչև աշխատատեղը 15 կմ էր և ճանապարհը չափազանց վտանգավոր էր: Չեմ կարող ճշգրիտ տվյալներ ասել, բայց շահույթս 93%-ով անկում էր ապրել: Այնտեղ ունեի 15 աշխատող: Այստեղ միայն ես եմ:

Ես երկու մեքենա ունեի՝ Հյունդայի Սոնատա և Կիա: Առնվազն շաբաթը մեկ անգամ գնում էինք որևէ լավ ռեստորան և մշակութային միջոցառումների», – պատմում է Սաքոն՝ նշելով, որ մինչ Երևան գալը իրենք դիմել էին Հայաստանի անձնագրեր ստանալու համար, հետո եկել էին այստեղ փաստաթղթեր ստորագրելու, սակայն Հալեպում իրավիճակն ավելի էր վատացել ու նրանք չկարողացան հետ գնալ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031