Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին կարգով թույլ չեն տալիս մասնակցել երթուղագծերի մրցույթներին»

Հուլիս 22,2014 18:01

Երեւանի քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ որեւէ երթուղագծի մրցույթ է հայտարարում, սակայն այդ մրցույթին, ինչպես վստահեցնում են քաղաքապետարանից, որեւէ տնտեսվարող հայտ չի ներկայացնում: Բացի այս, քաղաքապետարանը նաեւ հայտարարում է, որ բազմաթիվ նոր ավտոբուսների շահագործման համար ուղղակի վարորդներ չեն կարողանում գտնել, այսինքն` ոչ ոք չի ցանկանում վարորդ աշխատել, ուստի այդ ավտոբուսները «պարապուրդի են» մատնված:

Այսօր Aravot.am-ը Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է արժանահավատ երթուղագծերի մրցույթներին չմասնակցելը, քանի որ ընդդիմադիրները մշտապես նշում են, որ երթուղիներ շահագործելը բավականին եկամտաբեր բիզնես է, հակառակ դեպքում ՀՀԿ պատգամավորներից շատերը կհրաժարվեին այդ բիզնեսից:

«Դա ընդամենը բեմադրություն է: Լուրջ դեմքով հայտարարում են, թե այս անգամ էլ մրցույթին չեն մասնակցել, հայտեր չեն ներկայացվել: Խնդիրը խորքային է. նախ տրանսպորտի սակագնի որոշման հետ կապված տատանման մի փուլ է, ու շատերը դեռ սպասում են` հեսա կթանկանա, նոր միանգամից կմասնակցենք մրցույթին: Ստեղծվել է մի իրավիճակ, որ ներդրողներն էլ տատանման մեջ են: Իմ ներքին համոզմամբ` այս պահին ներքին կարգով թույլ չեն տալիս մասնակցել մրցույթներին, ու ամեն անգամ հայտարարեն` մրցույթին չմասնակցեցին: Ասում են` ոչ ոք 100 դրամ սակագնով չի ուզում շահագործի, իսկ եթե 150 դրամ լինի` կմասնակցեն: Սա բեմադրություն է»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031