Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկն այսօր իրենց շրջան այցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրանքների շարք ներկայացրեց:
Իրենց բակի պուրակի բարեկարգման համար շնորհակալություն հայտնելուց հետո ասաց, որ պուրակի մի տաղավարը շատ քիչ է, էլի է պետք. «Հաշվեք քանի շենք կա, թող ամեն մի շենքից վեց տղամարդ իջնի, մնացածը կանգնում են: Երկրորդ տաղավարը կառուցեք»:
Պարոն Մարգարյանն ասաց` պայմանավորվեցինք:
Կարդացեք նաև
Հետո նա դժգոհեց երթուղային գծերից, էլի ասաց` քիչ է. «Մեր կանայք մեղք են: Ոչ մի կին տաքսով չի գալիս, պայմաններ չունեն: Մի երթուղային լինի գնա շուկա, էս կանանց բեռները օգնի»:
Վերջում էլ քաղաքապետին ասաց` իրենց կատարած գործը գերազանց է գնահատում ու խնդրեց ներել «ավել, պակասի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ