Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաշաթաղում ականի պայթյունից տուժածներից մեկին հիմա վիրահատում են

Հուլիս 22,2014 17:26

Aravot.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասաց, որ Քաշաթաղում ականի պայթյունից վիրավորված ՀՀ քաղաքացիներին Արցախի շտապօգնության 2 բրիգադ անմիջապես տեղափոխել է շրջանային հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Պարոն Քուշկյանի խոսքերով` առաջին բուժօգնությունից հետո, ԼՂՀ կառավարության աջակցությամբ, ՀՀ քաղաքացիներին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան` «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:15-6:30-ի սահմաններում: Ավտոմեքենայի պայթյունից տուժել են ՀՀ 3 քաղաքացիներ, որոնցից մեկը Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է, իսկ մեքենայի վարորդը  մահացել է:
Տուժածներն այս պահին «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են:

«Էրեբունի» բուժկենտրոնից մեզ հայտնեցին, որ պայթյունից տուժածներից մեկին` Գառնիկ Ավետիսյանին, որը սրունքի բաց կոտրվածք է ստացել, այս պահին վիրահատում են, մյուս տուժածը` Արթուր Բաղդասարյանը ողնաշարի կոտրվածք ունի, սակայն նրան առայժմ չեն վիրահատի: Իսկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, ինչպես հայտնել են ավելի վաղ, վիրահատել են ձեռքի 5-րդ կոտրված մատը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ moh.nkr.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031