52 ձերբակալված ոստիկան մեկ գիշերվա ընթացքում: Թուրքիայում այսօր լուսադեմին իրականացված լայնածավալ գործողության արդյունքում ճաղերի ետևում են հայտնվել այն բոլոր բարձրաստիճան ոստիկանները, որոնք անցած տարեվերջից սկսած հետաքննում էին վարչապետ Էրդողանի ընտանիքի անդամների և մերձավոր զինակիցների կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունները:
Մի քանի ժամերի ընթացքում թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալեցին այն բոլոր մարդկանց, ովքեր ոչ միայն պնդում էին, թե վարչապետ Ռեջեփ Էրդողանի մերձավորագույն շրջապատը ներքաշված է կոռուպցիոն գործարքներում, այլև պարբերաբար փաստական ապացույցներ էին ներկայացնում հանրությանը` այդ թվում վարչապետի և մի շարք նախարարների գաղտնալսված հեռախոսազրույցներիտեսքով: Հենց այդ գաղտնալսված խոսակցություններն էլ դարձել են ոստիկանների ձերբակալության ֆորմալ պատճառը:
Ոստիկանական գործողությունների մեկնարկին զուգահեռ գրավոր հայտարարություն տարածեց Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն: «Ընդհանուր առմամբ ոստիկանության 76 սպաների ձերբակալության հրաման է արձակվել: Նրանք մեղադրվում են քրեական գործի հետաքննության ընթացքում փաստացի լրտեսությամբ զբաղվելու մեջ», – նշում էր դատախազը:
Հարկ է նկատել, որ այսօր քննչական մեկուսարաններում հայտնված ոստիկանները ոչ վաղ անցյալում Թուրքիայի իրավապահ համակարգի առանցքային դերակատարներն էին հանդիսանում:
Կարդացեք նաև
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում