2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով 2014թ. հուլիսի 4-ին 17 տարի ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի պաշտպանները առաջիկայում վերաքննիչ բողոք են ներկայացնելու Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ: Այդ մասին տեղեկացանք Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանից:
Նա ասաց, որ ինքը եւ պաշտպան Երեմ Սարգսյանը չեն ընդունում, որ Դավիթ Խաչատրյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար») բնութագրվող հանցանքներ:
Վ. Գեւորգյանն ասաց. «Դա գործով մեղադրողների ամոթն ու խայտառակությունն է: Նրանք կատարեցին իրենց վերադասի կամքը»:
Նշենք, որ քրեական գործով մեղադրողներ Արթուր Զաքարյանը եւ Արթուր Անտոնյանը պահանջել էին Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ