Հենց նոր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Արտյոմ Կարապետյանին կամ Շեկո մականվամբ երիտասարդին սպանելու, Հարություն Խաչատրյանին կամ Քավոր Հարութին հրազենային վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ ապօրինի զենք կրելու մեջ:
Դատարանում հավաքված Ղուկասյանների թիմակիցները այս անգամ բավական հանգիստ ընդունեցին այս փաստը: Վահե Ղուկասյանը հեռանալով դատարանի դահլիճից՝ հարազատներին ու թիմակիցներին հորդորեց. «Լավ մնացեք, տղերք, ամեն ինչ լավ կլինի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ այդքան քիչ:Մարդասպանին պետք է ցմահ տային,որ դաս լիներ մյուս պոտենցիալ կամակատար-մարդասպաններին:
Սպիտակ կոստյումը ինքըըըըըըըըըըըըըը…գիտեր թե իրա հարսնիքին էր եկել………բա ակնոցներըըըըըըը…..))))))))))))))Ողբերգություն ես տղա ջան.դու էլ,շրջապատտել…