Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր աշխատանքային շրջայցով այցելեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ծանոթացավ Ախպարաշեն թաղամասի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, «Մալաթիա» պուրակի եւ բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին:
«Մալաթիա» պուրակի բարեկարգման առիթով բնակիչները շոու էին կազմակերպել ու երգ ու պարով դիմավորեցին քաղաքապետին ու վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին:
Բնակիչները այգու բարեկարգման համար բարձրախոսով հատուկ շնորհակալություն հայտնեցին ոչ միայն քաղաքապետարանին, այլեւ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Ու քանի որ արդեն փորձ կա Սամվել Ալեքսանյանի անունով անվանակոչել նրա աջակցությամբ բարեկարգված վայրերը, ինչպես օրինակ՝ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասարաններից մեկը, փորձ արվեց անվանակոչել պատգամավորի անվամբ, Aravot.am –ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարից, որը Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է, հետաքրքրվեց հնարավո՞ր է այս այգին էլ նրա անունով անվանակոչել: Նա բացառեց, իսկ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը միջամտեց` հարցնելով` ինչ է վատ է, որ Սամվել Ալեքսանյանն օգնում է բարեկարգման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ