Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւր է գնում Սեւանից բաց թողնված ջուրը

Հուլիս 22,2014 16:05

Ազգային ժողովը ապրիլ ամսին որոշում էր ընդունել, որի համաձայն՝ Արարատյան դաշտի ոռոգման նպատակով Սեւանա լճի ջրի տարեկան բացթողումների քանակը սահմանվել էր 240 մլն խորանարդ մետր:

Բնապահպանները մտահոգություն ունեն, որ Ազգային ժողովը, առանց հանրային քննարկումներ իրականացնելու, կարող է բացթողումների քանակը ավելացնել եւ հասցնել տարեկան 270 մլն խորանարդ մետրի: Նրանց խոսքով՝ սոցհարցման արդյունքում Արարատի մարզի գյուղացիների մեծ մասը հայտնել են, որ որոշումը ընդունելուց հետո ջրի մատակարարման որակը բացարձակապես չի բարելավվել եւ գյուղացիները ոռոգման համար շարունակում են հորերից ջուր վերցնել:

Aravot.am-ը բնապահպան, Էկոլոգիական դաշինքի անդամ Արամ Գրիգորյանից եւ դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանից հետաքրքրվեց, ո՞ւր է գնում Սեւանից բաց թողնված ջուրը, եթե այն չի հասնում Արարատյան դաշտավայր:

Սիլվա Ադամյանը վստահեցնում է, որ գյուղացիների խոսքով՝ իրենք ջուր չեն ստանում եւ շարունակում են հորերից օգտվել: Նա վստահեցնում է. «Ակնհայտորեն, Սեւանա լճի ջուրը չի հասնում Արարատյան դաշտ: Ջուրը ուղղակի գնում է»:

Նա վստահեցնում է, որ ջուրը բաց են թողնում միայն մի նպատակով. «Որպեսզի իրենց շքեղ հյուրանոցները, զվարճանքի վայրերը չմնան ջրի տակ»: Նրա ներկայացմամբ՝ ջուրը գնում է դեպի Արաքս, որն էլ գնում է դեպի Ադրբեջան՝ Կասպից ծով:

Արամ Գրիգորյանի ներկայացմամբ էլ, բաց թողնված ջուրը պետք է ջրանցքներով գար, որպեսզի գյուղացիները կարողանային օգտվել դրանից եւ ոռոգեին. «Գյուղացին ասում է՝ ես դրանից չեմ օգտվում: Դա Սեւանի ջուրը չէ: Դա ընդերքի ջուրն է»:

Պրն Գրիգորյանի խոսքով՝ խնդիրը կառավարման համակարգի մեջ է. «Կառավարման համակարգում ջրօգտագործողների միություն ենք հնարել, որոնք պետք է այդ ջուրը տեղ հասցնեն գյուղացուն: Այստեղ էլ ջրի ծավալների եւ ՋՕՄ-երին տրված գումարների խնդիր կա, քանի որ դա էլ գյուղացուն ձեռք չի տալիս: Նա ասում է՝ ավելի լավ է ես փորեմ, ջուրը ընդերքից հանեմ, քան գումար վճարեմ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031