Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի քաղաքապետին վիրահատել են, իսկ մահացած վարորդը 3 երեխա ուներ, մեկն` անչափահաս

Հուլիս 22,2014 15:58

Քաշաթաղում տեղի ունեցած  ողբերգական դեպքի` ականի վրա մեքենայի պայթյունից 3 վիրավորներից մեկի` Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի բազմաթիվ վնասվածքներից առայժմ նրա ձեռքի 5-րդ մատի կոտրվածքն են վիրահատել: Այս մասին մեզ տեղեկացրին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Վիրավորված մյուս անձանց վիճակն առայժմ կայուն ծանր է, բժիշկները հետեւում են նրանց առողջական վիճակին:

Ականի պայթյունից մահացած վարորդը, ինչպես Aravot.am-ին հայտնեցին քաղաքապետի մտերիմներից, ամուսնացած էր, ուներ 3 երեխա, որոնցից մեկն` անչափահաս: Քաղաքապետը գտնվում էր արձակուրդում, մեքենայի մյուս ուղեւորները Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ չէին, նրանք որոշել էին մեկնել Արցախ` շրջագայության:

«Էրեբունիից» մեզ հայտնեցին, որ վիրավորներն են՝ 53-ամյա Արթուր Բաղդասարյանը, 43-ամյա Գառնիկ Ավետիսյանը, եւ Արմավիրի քաղաքապետը՝ 54-ամյա Ռուբեն Խլղաթյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/www.shamshyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031