Երևանի Սարյան 31, 38 և 40 հասցեների բարձրահարկ «պանելայինե շենքերի արտաքին տեսքը թարմացվել է։ Մասնակի նորոգումից հետո ներկվել են տուֆածածկ շենքերի ճակատային բետոնե սալիկները։
«Այս շենքերի արտաքին ճարտարապետական լուծումը՝ բետոնե սալիկներով ստացված կիսակամարները, շենքերի բնակարանների բացօթյա պատշգամբներն էին։ Շենքերի շահագործումից ի վեր՝ տասնամյակների ընթացքում, լուսամուտներ տեղադրելու պատճառով դրանք խեղաթյուրվել էին։ Այժմ, գունաներկումից հետո շենքերի արտաքին ճարտարապետական լուծումը տեսողական իմաստով վերականգնվել է։ Գործածված ներկի հիմքում բնական պիգմենտ է, բաղադրությունը քարի փոշի է, որը արևի ճառագայթների ազդեցությունից չի գունաթափվում։ Ընտրված գույնը շագանակագույն տուֆի ամենամուգ երանգն է, որը շենքերի սալապատման տուֆի գույնի համեմատ բավականին մուգ է, որպեսզի պատշգամբները երիզող կիսակամարներն ավելի արտահայտված լինեն»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին։
Բարձրահարկ «պանելայինե շենքերի արտաքին տեսքը թարմացվում, արդիականացվում են ճակատային հատվածների գունաներկման ծրագրով, որը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով իրականացվում է Երևանի համաչափ զարգացման սկզբունքով՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն