Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ` ՀՀ ՔԾԽ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում

Հուլիս 22,2014 15:39

2014թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված թվով 8 պետական մարմինների աշխատակազմերում (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայություն, ՀՀ Սյունիքի մարզպետարան) անցկացրել և ավարտել է իր իրավասություններից բխող 10 ուսումնասիրություն: Ուսումնասիրությունները պարբերաբար անցկացվում են համապատասխան մարմինների աշխատակազմերում կադրային գործի, քաղաքացիական ծառայողների անձնական գործերի վարման ոլորտում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման վիճակը պարզելու նպատակով:

Հաշվետու ժամանակաշրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ գյուղա¬տնտե¬սության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմերում հայտնաբերվել է երկու խախտում: Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում արձանագրվել է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողներից մեկի հետ ժամկետային աշ¬¬խա¬տան¬քային պայմանագրի կնքման օրենսդրական պահանջների խախտման դեպք: ՀՀ ՔԾԽ-ի համապատասխան որոշման հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվել է և տվյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ գյուղա¬տնտե¬սության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմում հայտնաբերվել է քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի անձնագրով ներկայացվող բարձրա¬գույն կրթություն ունենալու պահանջին չբավարարելու, ըստ այդմ՝ օրենքով սահ¬մանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված լինե¬լու դեպք: Մասնավորապես` Ծառա¬յության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչներից մեկի անձնական գործում ներառված դիպլոմի համաձայն` նա 1988-1994 թվականներին սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկի Ա.Կ. Կորտունովի անվան Պատվո Նշանի շքանշանակիր ինժեներա-հողաշինական ինստիտու¬տը: Դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հարցում է կատարվել վերոնշյալ ինստիտուտ, որտեղից ստացված պատասխանից պարզվել է, որ նշված համարով դիպլոմ տվյալ անձին չի տրվել: Ելնելով դրանից` ՀՀ ՔԾԽ-ն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարին միջնորդել է զբաղեցրած պաշտոնից ազատել տվյալ անձին: Փաստի առիթով նախապատրաստված նյութերը տրամադրվել են իրավապահ մարմիններին` դրանց հե¬տա¬գա ընթացքը լուծելու համար:
Կատարված մյուս ուսումնասիրությունների արդյունքում օրենսդրության պահանջների հետ կապված խախտումներ, թերացումներ և բացթողումներ չեն հայտնաբերվել:

Գոռ Աբրահամյան

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի
Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն
Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն
Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031