Հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Բարսելոնում անցկացված «Սան-Մատրի» շախմատային միջազգային փառատոնում ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ դարձավ միանձնյա հաղթող: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, իր անվան դիմաց գրանցեց 6,0 միավոր:
Նախորդ օրը Վարշավայում ավարտվեց Մ. Նայդորֆի հուշամրցաշարը, որտեղ նույնպես հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչը:
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ինը տուրում վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին եւս վեց շախմատիստներ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով հաղթողի կոչումը շնորհվեց Տիգրանին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ