Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկը Լեւոն Հայրապետյանի հետ կապված հիշեց «Մագնիտսկու գործը»

Հուլիս 22,2014 14:44

«Նաիրի» բժշկական կենտրոնի պրոֆեսոր, նյարդաբան Հենրիկ Բակունցը նույնպես այսօր մասնակցում էր արցախցի բարերար, մեծահարուստ Լեւոն Հայրապետյանի պաշտպանությանը նվիրված ասուլիսին:

Հիշեցնելով, որ իրավունք չունի բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրել՝ իր հիվանդի առողջական վիճակի մասին, նա ասաց, որ բոլոր տեղեկությունները արդեն ուղարկել է Մոսկվա:

Այդուհանդերձ, որոշ «համառոտ տեղեկություն» նա հաղորդեց, ըստ այդմ՝ Լեւոն Հայրապետյանը տառապում է անոթային հիվանդություններով, ինչի պատճառով եւ ինֆարկտ է ունեցել, եւ ինսուլտ, երկու անգամ ստենտավորվել է, վիրահատվել է, ծանր աստիճանի շաքարային դիաբետ ունի. «Շատ դժվար է համոզել նրան, որ իր առողջությամբ զբաղվի, երկու- երեք անգամ պառկել է մեր բժշկական կենտրոնում, լավ վիճակում դուրս է գրվել, խստորեն զգուշացրել եմ, որ տարին մեկ-երկու անգամ լուրջ բուժում պետք է ստանա, բայց նրա դեպքում դա հնարավոր չի, նա մշտական ազգի խնդիրներով մտահոգված է, եւ եղել է, որ բուժումը կիսատ է թողել գնացել:

Էդպիսի հիվանդներին բանտային պայմաններում հակացուցված է մնալը: Հիշենք «Մագնիտսկու գործը», որի պատճառով Ռուսաստանի դեմ մեծ աղմուկ բարձրացավ, թե՝ ինչո՞ւ նրան թողեցիք բանտում եւ մահացավ»:

Մեծահարուստ, բարերար Վահագն Հովնանյանը, որ նույնպես մասնակցում էր այդ ասուլիսին, ասաց, որ բոլորս պետք է մի մարդու նման ռուսական դեսպանատան դեմ կանգնենք եւ բողոքենք, որ «աս բարի մարդուն», անկախ նրանից՝ հիվանդ է, թե առողջ, չպիտի պահեն անազատության մեջ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031