Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. Վրաստանի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպը միավորելու է վիրահայերին

Հուլիս 22,2014 14:33

«Ակնհայտ է, որ հայկական եւ վրացական եկեղեցիները ոչ պաշտոնապես իրար հետ գզվռտոցի մեջ են եղել»,- այսօր՝ հուլիսի 22-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Հիշեցնենք` շաբաթ օրը` հուլիսի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հարձակում է իրականացվել  եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնության եւ հավատացյալների վրա:

Նրա խոսքերով՝ այս միջադեպն ավելի շատ խուլիգանություն էր, քան կրոնական անհանդուրժողականություն: Նա համարում է, որ եթե այդ միջադեպը տեղի ունենար Հայաստանում` վրացական եկեղեցու նկատմամբ աղմուկն ավելի շատ կլիներ.

«Քանի որ Վրաստանը իրենց ձեռքում խամաճիկ պետություն է, այդքան ձայն էլ չեն հանում: Այն պետությունները, որոնք կախվածության մեջ չեն իրենցից, այս փոքր միջադեպերն օգտագործում են քաղաքական աստառներով»:

Պարոն Ամարյանը համարում է, որ այս միջադեպը հոգեբանական ճնշում չէ վիրահայ հավատացյալների համար, ըստ նրա կանխատեսմամբ` վիրահայերն այս դեպքը կօգտագործեն միավորվելու համար, այսինքն` հակառակ հետեւանք կունենա:

Ալեքսանդր Ամարյանը նաեւ չի բացառում, որ այս իրավիճակը ստեղծված լինի երրորդ անձանց կողմից.

«Իրենց առջեւ խնդիր են դրել փչացնել հայ-վրացական հարաբերությունները: Դրան արձագանք անպայման պետք է տրվի, անպատասխան ոչ մի բան պետք չէ մնա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031