Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միրչա Լուչեսկու. «Այդ Ջուրաբչյանը մաֆիոզի է»

Հուլիս 22,2014 14:15

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն համոզված է, որ լեգեոներականների՝ ակումբ վերադառնալ չցանկանալը նրանց գործակալ Կիա Ջուրաբչյանի ձեռքի գործն է:

«Հարկավոր է բացատրել, թե ինչ է կատարվել: «Լիոնի» հետ խաղից մի քանի ժամ առաջ հայտնվեց գործակալ Կիա Ջուրաբչյանը: Իսկ հանդիպումից հետո, գիշերվա ժամը 2:00-ին, նա հետը տարավ մեր տաղանդավոր ֆուտբոլիստներին՝ Տեյշեյրային, Դուգլասին, Ֆրեդին ու էլի մի քանիսին: Նա ուզում էր նույն բանն անել նաեւ Ադրիանոյի, Իլսինյոյի, Մարսելի, Թայսոնի հետ, բայց նրանք հրաժարվեցին:

Ջուրբչյանի նպատակը ֆուտբոլիստներին ազատ գործակալ դարձնելն է, որպեսզի դրամ աշխատի: Նա ցանկանում է օգտվել երկրում տիրող իրավիճակից եւ ֆուտբոլիստներին անվճար ստանալ: Բայց նրանք պայմանագիր ունեն: Ես ֆուտբոլիստներին ասել եմ, որ մարզվելու եւ խաղալու ենք Խարկովում: Դոնեցկ կվերադառնանք, երբ այնտեղ ամեն բան կարգավորվի: Այդ Կիա Ջուրաբչյանը մաֆիոզի է»:

«Շախտյորի» վեց ֆուտբոլիստներ՝ Տեյշեյրան, Ֆրեդը, Դենտինյոն, Դուգլասը, Կոստան եւ Ֆակունդո Ֆերրեյրան, Ֆրանսիայում ընկերական հանդիպումների շարքի ավարտից հետո հրաժարվել են վերադառնալ Դոնեցկ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Eurosport

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031