Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փարաջանովն առաջինը Մայդանում կլիներ». Ուկրաինայի դեսպան

Հուլիս 22,2014 14:01

Այսօր «Մեդիա կենտրոնում» ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան հարցին՝ մինչեւ հոկտեմբերի վերջ Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական միությանը, դրանից հետո Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում՝ այսպիսի պատասխան տվեց. «Ուկրաինան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ բոլոր ուղղություններով՝ տնտեսական, քաղաքական, մշակութային»: Նա անդրադարձավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին՝ ասելով, որ այն այս տարի նվիրված էր Փարաջանովի 90-ամյա հոբելյանին, իսկ Փարաջանովը շատ մեծ ներդրում է ունեցել ուկրաինական կինեմատոգրաֆիայի զարգացման համար. «Մենք՝ դեսպանատան աշխատակիցներս, չկարողացանք բոլոր ֆիլմերը դիտել, բայց մենք փառատոնի բացմանն էինք:

Մենք խոնարհվում ենք Փարաջանովի տաղանդի առջեւ»: Դեսպանը խոսեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի մասին եւ ասաց, որ այդ ֆիլմում երեւում է Փարաջանովի ողջ տաղանդը. «Փարաջանովը յուրօրինակ անձնավորություն էր: Մենք հպարտանում ենք, որ նա երկար տարիներ աշխատել եւ ապրել է Ուկրաինայում: Ես միշտ ասում եմ, որ նա մարդ է, հայ է, որը ծնվել է Վրաստանում, նստել է ռուսական բանտ՝ ուկրաինական ազգասիրության համար: Եթե Փարաջանովը ողջ լիներ, նա առաջիններից մեկը Մայդանում կլիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031