Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությունը գտնում է, որ ձյունն ամբարելը կվնասի էկոհամակարգին (Տեսանյութ)

Հուլիս 22,2014 13:55

Գիտնականներ Ռուբեն Համբարձումյանն ու Արտակ Համբարյանն առաջարկում են Արագած լեռան ձյունը պահպանել՝ ջրային պաշարները ապահովելու համար: Ըստ գիտնականների՝ այսօր մի շարք զարգացած երկրներում, լեռնային շրջաններում ձյան շերտը ծածկվում է հատուկ սինթետիկ գորգով, որը ոչ միայն չի թողնում ձյունը հալչի, գոլորշիանա, այլեւ ջրային պաշար է հանդիսանում տվյալ երկրի գյուղատնտեսության համար:

Այսօր «Էկոլուր» ակումբում, գիտնականները եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը թվարկեցին ձյան ամբարների առավելությունները:

Տիկին Դանիելյանը, սակայն, հայտնեց, որ այս հարցը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի մոտ քննարկելիս, բնապահպանության նախարարության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել՝ ասելով, որ ձյան հալքը հետաձգելով, հնարավոր է՝ վնաս հասցվի էկոհամակարգին: Սակայն միջազգային փորձը, գիտնականների վստահեցմամբ, դրական է:

Ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանի խոսքերով, Արագածը մի շրջան է, որը պատասխանատու է Հայաստանի ջրի 30 տոկոսի համար եւ Արագածի ձյունը չափից դուրս արագ է հալվում, ուստի գյուղատնտեսական սեզոնը չի համընկնում ձնհալքի հետ: Ըստ գիտնականի, լավ կլիներ, որ այդ հալքը մեկ-երկու ամսով դանդաղեցնել այս նոր մեթոդով եւ ապահովել գյուղացու կարիքները:

Կարինե Դանիելյանի խոսքերով, ձյունն ամբարելու առավելություններից է նաեւ գարնան սեզոնին սելավների կանխարգելումը:

Գիտնական Արտակ Համբարյանի ներկայացմամբ, այդ գեոտեքստիլ գորգը թույլ է տալիս անդրադարձնել արեւի ճառագայթները, ջերմամեկուսիչ է եւ ձյան շերտը պաշտպանում է քամուց: Ըստ նրա, եթե հնարավոր լինի կազմակերպել այդ գորգի արտադրությունը Հայաստանում, ապա, բացի այն, որ աշխատատեղեր կբացվի, մեր երկրում կլուծվի նաեւ ջրի խնդիրը. «Երկրագնդի վրա տասը խոշոր խնդիրներից մեկը ջրի խնդիրն է»:

Կարինե Դանիելյանի խոսքերով, ձյուն կուտակելով՝ չի նշանակում, որ ջրամբարները պետք է վերանան, ընդհակառակը՝ դրանք մեկը մյուսին լրացնող ջրային պաշարներ են:
Գիտնականները Արագած լեռան վրա 4-5 տարի առաջ 200 քմ-ի վրա կատարել են: Ըստ տիկին Դանիելյանի, ջրամբարներ կառուցելն ավելի ծախսատար է, քան այս եղանակով ջրային պաշարներ կուտակելը:

DSC03126

Լուսանկարը՝ «Էկոլուրի»

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Գիտնականները Արագած լեռան վրա 4-5 տարի առաջ 200 քմ-ի վրա կատարել են: ?????????

  2. Այո, այսօր «Էկոլուր» ակումբում այդ մասին վկայեցին փորձ կատարած գիտնականները: Այդ փաստը հավաստող լուսանկար էլ կա նյութում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031