Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի գործն ուղարկվեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

Հուլիս 22,2014 13:52

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ) նախկին Պետեկամուտների կոմիտեի (ներկայիս ՀՀ Ֆինանսների նախարարություն) և Ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան գործը 2014թ. հուլիսի սկզբին ուղարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ինչպես հայտնի է, ՀՀ Վարչական դատարանը մերժել էր ՀՍԻԿ-ի հայցը, այնուհետև Վարչական վերաքննիչ դատարանը որոշումը թողել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը գործը պարզապես վերադարձրել էր:

Սույն գործի էությունն այն է, որ ՀՍԻԿ-ը պահանջում է կազմակերպության համար 2011թ. ներկրված ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշել ըստ փաստացի ձեռք բերած գնի՝ համաձայն ՀՀ Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի և վերադարձնել մաքսազերծման ժամանակ ապօրինի ավելի գանձված գումարը:

Կազմակերպությունը սույն գործը նախաձեռնել է որպես կարևոր նախադեպ ՊԵԿ-ի և մաքսատան կողմից ապրանքներ ներկրող իրավաբանական և ֆիզիկական անձանցից մաքսազերծումների ընթացքում օրենքով սահմանվածից անհամեմատ ավելի մեծ գումարների գանձման՝ համատարած օրինախախտումներին վերջ տալու և դրանով իսկ երկրի տնտեսության զարգացմանը խանգարող ապօրինի խոչընդոտը վերացնելու համար:
Սա ՀՍԻԿ-ի առաջին դիմումն է ուղղված Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, որտեղ Կազմակերպությունը հիմնավորել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 13-րդ հոդվածը (երկրում իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ապահովելու պարտավորություն) և Համաձայնագրի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության իրավունքի պատշաճ պաշտպանության ապահովման պարտավորություն):

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031