Արմավիրի քաղաքապետի եւ եւս 2 անձանց, որոնց տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ`նրանց առողջական վիճակը կայուն ծանր է:
Aravot.am-ին «Էրեբունի» հիվանդանոցից հայտնեցին, որ 3 վիրավորներին էլ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: 3 անձին էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն` համակարգչային տամոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն, լաբորատոր գործիքային եւ այլ հետազոտություններ: Նրանց մոտ հայտնաբերվել են պոլիտրավմաներ, այսինքն` մանր վնասվածքներ, ոտքի սրունքի բաց կոտրվածքներ, ուղեղի արնազեղում եւ սալջարդ, ողնաշարի կոտրվածք:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ուղեղի սալջարդ եւ արնազեղում է հայտնաբերվել, ինչպես նաեւ դեմքի բազմաթիվ վերքեր ու ձեռքի 5-րդ մատի վնասվածք:
«Էրեբունից» մեզ վստահեցրին, որ առաջիկայում պարզ կլինի, արդյոք վիրահատություն կարվի, թե` ոչ:
Հիշեցնենք, որ Արցախում` Քաշաթաղի ականապատ տարածքում պայթել է «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա, որում եղել են Արմավիրի քաղաքապետն ու էլի 3 անձ, վարորդը մահացել է, իսկ մյուսներին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան:
Առաջիկայում կներկայացնենք այլ մանրամասներ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Վստահ ե՞ք, որ ավտոմեքենան «Վիլիս» է եղել, հավանաբար УАЗ նկատի ունեք 🙂