Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Դիվերսանտը չի գալիս կով ուտելու»

Հուլիս 22,2014 13:42

«Սահմանային լարվածությունը նորություն չէ մեզ համար, մեր երկրի համար»,- այսօր՝ հուլիսի 22-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Դաշնային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ պատկան մարմինները ոչ թե լավ են աշխատել, այլ գրեթե չեն աշխատել` չեն ներգրավել գիտական ներուժը սահմանների պաշտպանության համար: Ավելին, նա համարում է, որ սահմանը նախնադարի հիմունքներով պահպանելը պետք է բերեր այս արդյունքին: Իսկ ադրբեջանցի դիվերսանտների ներխուժումը, ըստ նրա, ընդամենը շոու էր.
«Դիվերսանտը չի գալիս կով ուտելու, դիվերսանտը գալիս է լեզու տանելու: Դրանք հանցագործներ էին, եւ քանի որ սահմանը հնարավոր է եղել խախտել, մշտապես եկել գնացել էին: Անգրագետ պահվածք է ձեռնաշղթաները թիկունքին կապած մարդուն` ատրճանակը գլխին մեքենայից իջեցնելը»:

Նա համարում է, որ ինչ-որ տեղ Պաշտպանության նախարարությունը վրիպել է, բաց թողում է առկա, որ այդ մարդիկ մեկ անգամ չէ, որ խախտում են սահմանը: Սակայն, Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ սահմանային լարվածությունը պատերազմի կբերի, քանի որ համարում է` ո’չ Ալիեւին, ո’չ էլ Սարգսյանին ձեռնտու չէ պատերազմ.
«Երկուսն էլ ավելի շուտ կհրաժարվեն իրենց աթոռներից, եւ ոչ միայն իրենք, այլեւ այն շքախումբը, որ իրենց կողքը կա` այն թալանչիների խմբերը, որոնք ոչինչ չեն անում, բացի երկիրը կողոպտելուց: Չկա այդպիսի բան, սա ավելի շուտ նման է շուն կռվացնելուն`հզոր տերություններն ինչ-որ խաղեր են տալիս` իրենց կյանքը երկարացնելու, իրենց տեսակը ցույց տալու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031